Կողոպուտ` օրը ցերեկով
Մարտի 12-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևանի շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Դավիթ Ի.-ին:
Պարզվել է, որ նա մարտի 11-ին 1941 թ. ծնված Անգին Ա.-ի տնից` վերջինիս ներկայությամբ, հափշտակել է տեսաձայնարկիչ:
Հափշտակվածն առգրավված է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն