Մի շարք գողություններ կատարող անձը ձերբակալվել է
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն օրերս Սարիթաղի 6-րդ շարքի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Արամ Գ.-ին:
Նա խոստովանել է, որ փետրվարին բաց դռնից մտել է Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը և գողացել խոհանոցային սպասք, երկարացման լարեր, մեկ զույգ զինվորական կոշիկ և արհեստագործական գործիքներ` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Արամ Գ.-ն 2013 թ. դեկտեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում մտել է Չարենցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակ և գողացել երկու էլեկտրական սղոց, տարբեր տեսակի կենցաղային գործիքներ` պատճառելով մոտ 40.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ հունվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Արամ Գ.-ն մտել է Սարի-Թաղի 5-րդ շարքի տներից մեկի բակ և քարե շինությունից գողացել կոշիկներ, դանակներ և տարբեր տեսակի արհեստագործական գործիքներ:
Բայս սա դեռ ամենը չէ. Արամ Գ.-ն հունվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մի շինությունից գողացել է ձեռքի սղոց և տարբեր տեսակի արհեստագործական գործիքներ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն