Բաժիններ՝

Ծեծել, հայհոյել ու էլեկտրահարել է սիրեցյալի մորը. pastinfo.am

Երևանաբնակ 34-ամյա Քրիստինե Տատարոգուլոն 5 տարի 4 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ սիրած տղայի մորն էլէկտրահարելու, հարվածելու, փողոցում նրա հարազատներին ու անծանոթ անցորդներին հայհոյելու համար, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

2013 թվականի հուլիսի 25-ին գալով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա և Փափազյան փողոցի խաչմերուկի մոտ գտնվող ծաղկի վաճառքի տաղավարների մոտ՝ Քրիստինեն վիճաբանության մեջ է մտել իր հետ նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ գտնված Սարգիս Տ.-ի ծաղկավաճառ մոր հետ:

Վեճի ընթացքում կնոջ հասցեին սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ է հնչեցրել, ոտքով հարվածել է նրա ոտքին, ապտակել, ապա էլեկտրահարիչ սարքով էլեկտրահարել:

Սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նաև նախկին ընկերոջ երեխաների, նրա ընտանիքի մյուս անդամների և նույնիսկ իր պահվածքի համար իրեն դիտողություն անող ու կարգի հրավիրող անցորդների հասցեն: Այս ամենը շարունակվել է շուրջ կես ժամ, մինչև ոստիկանության ժամանելը:

Շուրջ 1 շաբաթ անց, Քրիստինե Տատարոգուլոն դարձյալ վերադարձել է, այս անգամ` դանակով զինված: Ու նորից աջ ու ձախ հայհոյելուց հետո նա իր մոտ եղած դանակով փորձել է հարվածել Սարգիս Տ.-ին:

Իրավապահներին կինը պատմել էր, որ Սարգսի հետ ծանոթացել է մոտ 1 տարի առաջ: Բայց երբ Սարգսի հայրը Ռուսաստանից վերադարձել և պարզել է, որ որդին իր վրա մոտ 2 միլիոն դրամ է ծախսել, իրենց հարաբերությունները խզվել են:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս