Բնակարանից զրկվում են 1 սենյականոցները չսեփականաշնորհած և մահացած շահառուների ժառանգները (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Մուշ 2 թաղամասում զբաղեցրած բնակարաններն ազատելու պահանջ է ներկայացրել գյումրեցիներին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Խնդիրն առնչվում է 2010 թվականին 1 սենյականոց բնակարան ստացած և մինչ դրա սեփականաշնորհումը մահացած բնակարանատերերի ժառանգներին: Վաստակաշատ մանկավարժ Հասմիկ Երիցյանը մեկն է նրանցից, ովքեր ստիպված են խնդիրը վիճարկել դատական կարգով: