Վեճ, հայհոյանք ու սպառնալիքներ` Արարատի և Լոռու համայնքներում
Լոռու մարզի Դարպաս գյուղում գյուղապետի տեղակալն ընտրական տեղամասի բակում ճշտում է ընտրության եկած մարդկանց ցուցակները, իսկ գյուղապետի վստահված անձինք ցուցակագրված մարդկանց բերում են ընտրության:
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներից: Տվյալ տեղամասի դիտորդի խոսքով` «տպավորություն կա, որ նրանց ուղղորդում են վստահված անձինք և գործող գյուղապետի տեղակալը` դրսում ճշտելով ցուցակները»:
Դիտորդը նաև հայտնում է, թե երբ ինքը փորձել է ցուցակներով մարդուց ճշտել, թե ինչ է անում, վերջինը պատասխանել է` մարդկանց եմ բերում ու լավ եմ անում:
Իսկ Արարատի մարզի Նիզամի գյուղից նույն կազմակերպության դիտորդը հայտնում է, որ երկու վստահված անձ կանգնած են դռան մոտ և որոշում են, թե ով մտնի տեղամաս , իսկ ով` ոչ: Իսկ քիչ առաջ տեղամասում նաև հայհոյանքներ են հնչել, վստահված անձինք փորձել են ճնշել ընտրողներին` նրանց հասցեին նաև սպառնալիքներ հնչեցնելով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: