«Գառնի» արգելոցում սրճարան չի կառուցվի. hetq.am
Մշակույթի նախարարությունում այսօր քննարկվել է «Գառնի» արգելոցի տարածքում, տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու հարցը, եւ նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը հայտարարել է սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին, հաղորդում է hetq.am–ը: Նախորդ հրապարակումներում նշվել էր, որ մարտի 1-ին Արեւ Սամուելյանը նախարարության աշխատակիցների հետ այցելել էր տաճար, եւ նրանք Գառնիի համայնքապետի, քրմերի եւ ոստիկանության աշխատակիցների հետ քննարկել են սրճարան կառուցելու հետ կապված հանրային ընդվզումների հետեւանքով ստեղծված իրավիճակը : Որոշվել էր 5 օրով դադարեցնել աշխատանքները եւ ոստիկանությանը հնարավորություն տալ պարզելու կառույցի օրինականության հարցը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: