Բաժիններ՝

Ոստիկանները բերման են ենթարկել մի քանի ակտիվիստների (ուղիղ հեռարձակում)

Ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի բողոքի ակցիան Ֆինանսների նախարարության դիմաց շարունակվում է, իսկ լարվածությունը՝ գնալով մեծանում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մասնակիցները փորձել էին մոտենալ շենքին։ Ոստիկանները փակել էին նրանց ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցները չէին նահանջում են և պահանջում էին, որ իրենց մոտ իջնի անձամբ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

Նախարարի փոխարեն ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջավ նախարարության աշխատակազմի ղեկավարը։ Սակայն մասնակիցներին դա չբավարարեց և նրանք փորձեցին փակել ճանապարհը։ Ոստիկանությունը փորձեց դա թույլ չտալ, ինչի հետևանքով առաջացավ քաշքշուկ։ Ոստիկանները արդեն բերման են ենթարկել ակցիայի մի քանի մասնակիցների։

dem em5 dem em03 dem em02 dem em

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս