Գալուստ Սահակյանն՝ ընդդեմ Հասմիկ Պողոսյանի

ԱԺ-ի իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ, Գալուստ Սահակյանը, պարզվում է՝ դեմ է Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցմանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են իշխանություններին այդքան խանգարում պատմամշակութային հուշարձանները, «Փակ շուկայից» արդեն անցել են Գառնու տաճարին, թույլ են տվել այնտեղ սրճարան կառուցել, նա նշեց. «Իհարկե դեմ եմ, ես կարծում եմ, որ ընդհանրապես չի կարելի այնտեղ որևիցե բան անել, որովհետև, նախ շրջակայքը դեռևս ուսումնասիրված չէ, հետո էլ, բացի դրանից, դարեր շարունակ մնացել է, և հիմա մեկը ուզում է բիզնես անի…»։ Դիտարկմանը, թե Մշակույթի նախարարությունն է թույլտվություն հատկացրել, նա պատասխանեց. «Ես կողմնակից եմ, թող մարդիկ գան ուտեն-խմեն, բայց հուշարձանից դուրս  լիքը տարածքներ կան, թող գան, ինչքան ուզում են՝ ուտեն, լավ էլ խոտ ա աճում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31