Շատ քաղաքական ուժերի համար «շեֆը» Պուտինն է

168.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի շտապողականությունը, որը, ըստ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ «հիացնում է» Ռուսաստանին, պատասխանեց.

«Նախ ամաչում եմ, ինձ վիրավորված եմ զգում, իմ ազգային արժանապատվությունն է վիրավորվում, որովհետև սա կողմնորոշման խնդիր չէ, ինքնորոշման խնդիր է: Անդամակցելով այս կառույցին մենք մեր անկախությունն ամբողջությամբ կորցնում ենք, որպես ազգ կորցնում ենք վստահությունը մեր հանդեպ: Ասում են, թե մենք չենք կարող, որ Ռուսաստանը չլինի, մեզնից բան դուրս չի գա: Պատահական չէ, որ Հայաստանի գործարարների մի ստվար զանգվածը, ՀՀԿ կուսակցականների մի մասը, ոչ իշխանականականների մի ստվար հատված «շեֆ» ասում են Պուտինին, Սերժ Սարգսյանին չեն շեֆ ասում, Պուտինին են շեֆ ասում: Ներառյալ՝ ոչ իշխանական չորս ուժերից կան մարդիկ, ովքեր «շեֆ» են ասում Պուտինին: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի համար էլ շեֆը Պուտինն է: Դա կարող է արտահայտվել, կարող է չարտահայտվել, բայց այդպես է՝ միանշանակ է»:

Տեսանյութեր

Լրահոս