Որքան բարձրահասակ` այնքան խելացի. գիտնականների նոր բացահայտումը

Էդինբուրգի գենետիկայի եւ մոլեկուլյար բժշկության համալսարանի մասնագետների կողմից իրականացված նոր հետազոտության համաձայն` բարձրահասակ մարդիկ, միջին հաշվով, օժտված են լինում նաեւ բարձր ինտելեկտով:

Փորձագետները վերլուծել են 6 800 մարդու գենետիկական տվյալները եւ նկատելի կապ են հայտնաբերել նրանց հասակի եւ ինտելեկտի գործակցի միջեւ: Հեղինակների կարծիքով` թեեւ կապը մեծ չէ, սակայն այն, այնուամենայնիվ, էական դեր ունի:

Behavior Genetics Journal ամսագրում հրապարակված հոդվածում հեղինակները կարծիք են հայտնում, որ հասակի եւ ինտելեկտի միջեւ կապը  70%-ով պայմանավորված է գենետիկ գործոնով. շրջապատի ազդեցությունը, անկասկած, նույնպես մեծ նշանակություն ունի:

Վերլուծության արդյունքներն անակնկալ չեն եղել շատ մասնագետների համար: Դեռ 2006 թ-ին Փրինսթոնի համալսարանի մասնագետները եկել էին այն եզրակացության, որ երեք տարեկան երեխաների մոտ որքան բարձր է հասակը, նրանք այնքան լավ են կարողանում կատարել ինտելեկտուալ առաջադրանքները:

 

Տեսանյութեր

Լրահոս