Բաժիններ՝

Կիեւի եւ Մոսկվայի ներկայացուցիչների միջեւ խորհրդատվությունները վերսկսվել են. Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախարարների միջեւ խորհրդատվությունների սկսման մասին, հաղորդում է INTERFAX-ը:

«Սկսվել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի Նախարարների կաբինետի անդամների միջեւ խորհրդատվությունները: Հարկ է նշել, որ դրանք առայժմ դանդաղ են առաջ ընթանում, բայց առաջին քայլերն արված են»,-ասել է Յացենյուկը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ շփումները չեն էլ ընդհատվել:  «Երեք օր առաջ ես հանձնարարել եմ կառավարությանը վերսկսել շփումները Ուկրաինայի իրենց գործընկերների հետ` տնտեսական կապերը չխզելու եւ աջակցելու դրանք վերականգնելու ձգտմանը»,-հայտարարել էր Ռուսաստանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս