Բաժիններ՝

Դերասան Կարեն Մկրտչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ… Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ)

Հայ հայտնիները՝ Սոֆի Մխեյանը, Սոս ջանիբեկյանը, Վարդան Բադալյանը, Յանա Դանիելյանը, Սարգիս Ավետիսյանը, Անի Երանյանը եւ շատ ու շատ ուրշներ, իրենց ֆեյսբուքյան էջերում կոչ են անում բոլորին, որպեսզի օգնեն Կարենին:

«ՇԱՏ ՇՏԱՊ !!! ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՕԳՆԵԼ!!…Այսօր վերադառնալով Երևան իմացա, որ իմ ընկեր, դերասան Կարեն Մկրտչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ… Նա միշտ է եղել լուռ և համեստ, այդպես էլ մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը, այդպես հայրենասիրական ոգով էլ դաստաիարակում է իր երեք որդիներին` մեծացնելով նրանց որպես Արժանի զավակ…
Շնորհակալ եմ «Սուր անկյուն» հաղորդաշարին, որ ի հեճուկս Կարենի լռելու ցանկությանը Բարձրաձայնեց նրա առողջական խնդիրնեը….
Կարճ ասած..եթե թեկուզ 1000դր մեր ֆեյսբուքյան ընկերներից յուրաքանչյուրն ուղարկի այս հաշվեհամարին, կկարողանանք Կարենի լիարժեք դիագնոստիկայի և վիրահատությունների գումարը հանգանակել, դեռ մի բան էլ ավելի.. Խոսեցի կնոջ` Մարիայի հետ, որը տոկուն է, բայց բոլորիս արագահաս օգնությամբ միայն կկարողանանք առողջություն պարգևել մեր հարազատ ընկերոջը..
Գտա «Երջանկության մեխանիկան» 2012թ-ին, երբ իր ամբողջ ընտանիքով նա հյուրյնկալվել էր, որքան սեր, խինդ ու կորով կա նրանց բոլորի մեջ…~~~~~»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում:

Ստորեւ ներկայացնում ենք այն հաշվեհամարները, որոնց կարող եք գումար փոխանցել

ՀՀ դրամ 24100265048901
ԱՄՆ դոլար 24100265048902
ԵՎՐՈ 24100265048903

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31