Բաժիններ՝

Ռադան ուղերձ է ընդունել` ուղղված Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրներին

Ուկրաինայի Գերագույ ռադայի դռնփակ նիստում  այսօր երեք  որոշում է  ընդունվել,  հաղորդում է  Цензор.НЕТ-ը:

Դրանից մեկով ռադան դիմել է անվտանգության երաշխավոր պետություններին` Ուկրաինայի տրածքային ամբողջականությունն ապահովելու համար:

Խորհրդարանը նաեւ համերաշխություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերին եւ հայտարարել է Զինված ուժերի` լիակատար մարտական պատրաստվածության անցնելու մասին:

Բացի այդ, Գերագուն ռադան  անհրաժեշտ է  համարել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու նպատակով խմբի ձեւավորումը: Որոշման մեջ Ուկրաինա զորքեր չմտցնելու պահանջ է ներկայացվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս