Դիլիջանում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել է
Մարտի 1-ին, ժամը 23.09-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 06 LO 282 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածելով մոտակա տան պարսպին՝ շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն