Լևոն Բարսեղյանը՝ ոստիկանին. «Բան ասի՞ր, բան ես ասում՝ ֆորմեդ հանի՝ գնանք-ասա» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ Մարտի մեկի հայտնի ողբերգական դեպքերից 6 տարի անց, Մյասնիկյանի արձանի մոտից դեպի նախագահական նստավայր տեղի ունեցավ երթ, որին մասնակցում էին Դավիթ Շահնազարյանը, Արթուր Սաքունցը, Ստյոպա Սաֆարյանը, Լևոն Բարսեղյանը և այլոք:

Պռոշյան-Բաղրամյան հատվածում ոստիկանների և երթի մասնակիցների միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ոստիկանները թույլ չէին տալիս շարժվել փողոցով՝ պահանջելով դուրս գալ մայթեզր: Դիմելով ոստիկաններից մեկին՝ Բարսեղյանը զայրացած ասաց. «Բան ասի՞ր, բան ես ասում՝ ֆորմեդ հանի՝ գնանք-ասա: Դե նայի, բան չասես»:

Երթի մասնակից Գայանե Առուստամյանն էլ հավելեց. «Դուք ֆորմով գողական մի գնացեք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:  

Տեսանյութեր

Լրահոս