Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը կայք կբացեն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. Մարտի 4-ին Արարատյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Աուդիոբուք» կայքի բացումը, որն աշխարհում ամենամեծ աուդիոդարանն է լինելու՝ աստվածաշնչյան, Նարեկացու, բոլոր հայ, ինչպես նաև արտասահմանյան աշխարհահռչակ հեղինակների ամբողջական «ներգրավմամբ»։ «Ամբողջական» է լինելու նաև կայքի բացմանը մասնակցող հյուրերի ներկայությունը։ Ու եթե Գագիկ Ծառուկյանը հարկ համարի իր այլընտրանքային ներկայությամբ «պատվել» այդ ինտելեկտուալ միջոցառումը, ապա նույն հարկի տակ կողք կողքի կանգնած կլինի «օֆշորի»՝ Նավասարդ Կճոյանի. Տիգրան Սարգսյանի կողքին, որն էլ փակել է նրա «ջուրը»՝ բնապահպանության նախարարության «տեսքով»։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։