Բաժիններ՝

Տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել. Ոստիկանները հայտնաբերել են գողին

Փետրվարի 28-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 25 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արբի Հ.-ին: Նա խոստովանել է, որ 2013 թ. նոյեմբերի 19-ին Հալաբյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող արհեստանոցի սեղանից գողացել է բջջային հեռախոս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը պատկանում է նշված արհեստանոցի վարպետ Արարատ Ղ.-ին, որը գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31