Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է վարվել՝ չընդունելով հանձնաժողովին մասնակցելու հրավերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի անգամ հարց հնչեցրին, թե ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 2008 թվականի հանրահավաքների կազմակերպիչն էր, չի կանչվել հարցաքննության, ինչո՞ւ չի մասնակցել նախորդ գումարման ԱԺ-ում ստեղծված Մարտի 1-ի դեպքերն ոսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստերին:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով այս հայտարարություններին, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Ես ինչքան հասկացա ոչ թե հանձնաժողովի նիստերին մասնակցելու հրավերի մասին է խոսքը, այլ՝ այն ժամանակվա ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ՀԱԿ դաշինիքի մասնակից ունենալու խնդրի մասին է: Այո, այն ժամանակ Կոնգրեսը չի ներկայացրել թեկնածու՝ մասնակցելու համար:

Գուցե վրիպել եմ այդ պահը, որովհետև գտնվել եմ հայտնի վայրերում, հարգելի պատճառներով, գուցե տեղյակ չեմ, բայց ես տեղյակ չեմ նաև, որ գնացել են մյուս նախագահաները՝ երկրորդ, երրորդ»:

Դիտարկմանը, թե երկորրդ և երրորդ նախագահներին մասնակցության հրավեր չի եղել, ՀԱԿ պատգամավորն այպես արձագանքեց. «Այդ դեպքում հրավերը խիստ խտրական է եղել, և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է վարվել՝ չընդունելով այդ հրավերը»:

Կարդացեք նաև

Հարցին, թե համաձա՞յն եք այն գնահատականներին, որ մինչև իշխանափոխություն տեղի չունենա, Մարտի մեկի դեպքերը չեն բացահահայտվի, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, թե արդեն վեց տարի է՝ որևէ հանցագործություն չի բացահայտվել:

«Եթե հետևել եք, ուշադիր լինենք, թե ովքեր են դատապարտվել մինչև հիմա, ես կարող եմ ասել, որ դատապարտվել են մոտ 90 քաղաքացի, որոնք շարժման ներկայացուցիչներ են, դատապարտվել է երկու ոստիկան՝ ֆորմալ պատժի, հետո ազատել են, ու 15-16 թալանչիներ, որոնք սադրիչ խմբերում կազմակերպել են հարակից խանութների թալան: Ու ստացվում է, որ բոլոր դատապարտվածխները քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ են»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե գործը գտնվում է Գլխավոր զինդատախազի ուշադրության կենտրոնում, Գագիկ Ջհանգիրյանը նշեց, թե այդ հայտարարությանը փիլիսոփայորեն է վերաբերվում:

Տեսանյութեր

Լրահոս