Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հաջորդ հանդիպումը կանցկացվի մարտի 14-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը Պրահայում անցկացվելու է մարտի 14-ին:

Այս մասին հայտարարել է Կարասինը. «Այսօր մենք զրուցել ենք պարոն Աբաշիձեի հետ: Գրաֆիկները հնարավորություն չեն տալիս, ինչի համար էլ մենք որոշել ենք մեկ շաբաթով հետաձգել մեր հանդիպումը: Դրան մի՛ հաղորդեք քաղաքական հատուկ հնչեղություն: Մեր հանդիպումը պետք է անցկացվեր մարտի 4-5-ին, այն տեղափոխվում է մարտի 14-ին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարասինի ու Աբաշիձեի հանդիպման ժամանակ քննարկվելու է երկու երկրների նախագահների հանդիպման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս