Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը մոտ ժամանակներս կժամանի Կիև

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը մոտ ժամանակներս աշխատանքային այցով ժամանելու է Կիև: Ուիլյամ Հեյգն այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշչիցայի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Հեռախոսազրույցի ժամանակ Դեշչիցան Հեյգին իրազեկել է Ուկրաինայում նոր կառավարության ձևավորման մասին, ընդգծել է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների անփոփոխ լինելը, և որ երկիրը շարունակելու է եվրաինտեգրման կուրսը: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարաբերությունները և Ղրիմում տիրող իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս