Ավստրիան Կիևի պահանջով սառեցրել է 18 ուկրաինացու բանկային հաշվեհամարները
LB.ua-ի փոխանցմամբ՝ Ավստրիայի իշխանությունները Կիևի պահանջով սառեցրել են ազգային բանկերում Ուկրաինայի 18 քաղաքացու հաշվեհամարները: Այս մասին հայտնել է Ավստրիայի ԱԳՆ-ը:
Վերջինս ընդգծել է, որ այդ որոշումը ժամանակավոր է և գործելու է մինչև ԵՄ-ի կողմից համապատասխան պատժամիջոցների ուժի մեջ մտնելը: Ավստրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ որոշումը համաձայնեցվել է եվրոպական երկրների ԱԳՆ-ների հետ:
Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է արգելափակել Վիկտոր Յանուկովիչի հաշվեհամարները, եթե դրանք ի հայտ գան: