Բաժիններ՝

Եվրախորհրդարանի փոխնախագահն անսթափ վիճակում ձերբակալվել է Գերմանիայում

Frankfurter Rundschau-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պորտասևիչին փետրվարի 26-ի երեկոյան անսթափ վիճակում ձերբակալել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ քաղաքական գործիչն այնքան հարբած է եղել, որ հազիվ է մնացել ոտքի վրա:

Նա վիրավորել է օդանավակայանի աշխատակիցներին ու ոստիկաններին՝ նրանց անվանելով «նացիստներ» և գոչելով «Հայլ Հիտլեր»: Բացի այդ, նա հայտարարել է, որ օդանավակայանի աշխատակիցները պետք է աշխատեն «Օսվենցիմում» (համակենտրոնացման ճամբար ֆաշիստական Գերմանիայում):

Քաղաքական գործիչը հերքում է, թե այդչափ անսթափ է եղել՝ գտնելով, որ գերմանացիները չափազանցնում են և բացի այդ, հենց նրանք իրենց պահել անպատշաճ ձևով և բղավել են իր վրա՝ գործածելով այնպիսի արտահայտություններ, որոնք ժամանակին օգտագործել են համակենտրոնացման ճամբարների գերմանացի պահապանները: Նա բողոքել է, որ իր ուղեբեռը ստուգման են ենթարկել՝ չնայած իր դիվանագիտական անձեռնմխելիությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս