Ջոն Քերին Վրաստան կժամանի գարնանը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պլանավորել է Վրաստան այցելել գարնանը: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ նրա հանդիպման արդյունքներով:

Ջոն Քերին վստահություն է հայտնել, որ Վրաստանի կառավարությունը երկիրը կտանի ճիշտ ուղղությամբ. «Ձեր կառավարությունը միտված է ապագային: Ես վստահ եմ, որ նա երկիրը կտանի ճիշտ ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս