Ջհանգիրյանը խոստանում է համոզել Լևոն Տեր-Պետորսյանին

Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, հիմնական զեկուցող, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց, թե արդյոք ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանատվություն զգո՞ւմ Մարտի մեկի դեպքերի համար:

ՀՀԿ-ական պատգամավորը հարցրեց նաև, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ այդ օրերի հանրահավաքների կազմակերպիչներին ընդգրկել ժամանակավոր հանձնաժովի կազմում: Ի պատասխան Գ. Ջհանգիրյանը շեշտեց, որ ինքը չի ասում, թե որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ մեղավոր է կամ անմեղ, իսկ մյուսները՝ ոչ:

«Ես չեմ ասում, որ որևէ մի ուժի անդամ, ղեկավար անմեղ է, մյուսը՝ մեղավոր է, բայց մենք կարող ենք այդ հարցն էլ ներառել ու մասնագիտական առումով դրան էլ պատասխանենք»,-նշեց ՀԱԿ պատգամավորը:

Բաբուխանյանն առաջարկեց կազմակերպիչներին ևս ընդգրկել հանձնաժողովում: Ապա ՀՀԿ պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ներկայացել քննչական մարմնին, և արդյոք նա կներկայանա՞ հանձնաժողովի նիստերին, թե՞ ոչ: Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտնեց, որ ՀԱԿ առաջնորդին քննչական մարմին չեն հրավիրել: Նա նաև ասաց, որ եթե կա կարիք, ինքն անձամբ կխոսի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, կխնդրի նրան, կհամոզի, որ Տեր-Պետրոսյանը մասնակցի հանձնաժողովի նիստերին:

Տեսանյութեր

Լրահոս