«Երևան ջուր»-ը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը .«Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ «Երևան ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը 7.49 դրամով: Նրանք արդեն դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող ժամանակավոր հանձնաժողով՝ 1 խմ-ի դիմաց ներկայիս 170 դրամը 177 դարձնելու համար: «Երևան ջուրի» այս քայլն ուշագրավ է մեկ այլ առումով. նախորդ տարի, երբ միանգամից կտրուկ բարձրացրին գազի և էլեկտրաէներգիայի սակագները, «Երևան ջուրը», ընդհակառակը, առաջարկեց 3.8 դրամով նվազեցնել սակագինը: Այն ժամանակ այս ընկերությունը համատարած դժգոհության համատեքստում փորձեց առանձնանալ գնային ինչ-որ իջեցումներով՝չնայած ակնհայտ էր, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը կազդի նաև իրենց վրա: Հիմա «Երևան ջուրը» ևս որոշել է թանկացնել ջրի սակագինը: Թե ինչ հետևանք կունենա դա, մնում է ենթադրել. արդեն իսկ ակնհայտ է՝ այն իր հերթին կբերի մի շարք ապրանքատեսակների թանկացմանը։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս