Լևոն Զուրաբյանը՝ ՀՀ կառավարությանը. Դուք «քերոբների» իշխանություն եք

«Որտեղ փորում ենք՝ մի ցեխ դուրս է գալիս». այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՅԴ առաջարկի քննարկման ժամանակ:

«Սա ի՞նչ իշխանություն է, սա ի՞նչ կառավարություն է: Արի ու տես, որ նախորդ քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանը մեղադրեց իշխանությանը ինչ-որ կասկածամտության, անգամ պարանոյայի հասնող կասկածամտության մեջ: Էնքան անկեղծ էր խոսում, թե գիտեք՝ ուզում ենք աշխատել ձեզ հետ, որ քիչ էր մնում լացս գար, քիչ էր մնում հավատայի, ու տպավորություն ստեղծվեց, որ մենք գործ ունենք հրեշտակների մի աստղաբույլի հետ, արդեն չգիտեի՝ ի՞նչ անեի, մնում էր մենակ հավատալ ձեր անկեղծությանը, սկսել ձեզ հետ համագործակցել»,- նշեց նա:

Լ. Զուրաբյանը հիշեցրեց, որ նման առաջարկություններ չի կարող անել մի Կառավարություն, որը կապիտալի արտահոսք է գրանցել: «Եվ սա խոսում է մի իշխանություն, որի կառավարման օրոք 5-6 մլրդ դոլարի, համաձայն Համաշխարհային բանկի զեկույցի, կապիտալի արտահոսք է տեղի ունեցել ապօրինի եղանակով, սա խոսում է մի Կառավարություն, որի օրոք վարչապետը խառնված է օֆշորային սկանդալի մեջ, որի հանգուցալուծումը մեկ տարի է՝ արդեն չենք կարողանում ստանալ ու նման բեռով մեր պետությունը առաջ է գնում: Չգիտեմ՝ սա խոսում է մի Կառավարություն, որը 300 մլն-ի պարտք է ապօրինի կուտակել: Դուք «քերոբների» իշխանություն եք և այսօր դուք պետք է պատասխան տաք ԱԺ մոտ հավաքված ժողովրդին, իսկ Մարտի 1-ին պիտի պատասխան տաք Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս