Պուտինն ինչ-որ բան ձեռնարկելու է Ղրիմում. Սաակաշվիլի (տեսանյութ)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նոր իշխանություններին խորհուրդ է տվել մեծ ուշադրություն հատկացնել Ղրիմում տիրող իրավիճակին ու ղրիմցիներին, քանի որ համոզված է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինչ-որ բան ձեռնարկելու է այնտեղ.
«Վատ նորությունն այն է, որ Պուտինը բնականաբար ինչ-որ բան անելու է այնտեղ: Լավ նորությունն այն է, որ դուք արդեն տեղյակ եք, որ նա մի բան ձեռնարկելու է, քանի որ նա արդեն իսկ ամեն ինչ փորձել է մեզ մոտ՝ Աբխազիայում ու Հարավային Օսիայում:
Նա անձանագրեր է տալիս, նա կցանկանա սադրանքների գնալ, կցանկանա օգտագործել իր նավատորմը, որպեսզի կտրի այն «պարանոցը», որը Ղրիմը կապում է մնացյալ Ուկրաինայի հետ և այնտեղ հաստատի միջանցք: Ռուսները կփորձեն միջանցք բացել Աբխազիայի, Կրասնոդարի, Ղրիմի, Օդեսայի, Նիկոլաևի և Մոլդովայի միջով դեպի Մերձդնեստրիե:
Դա նրանց խելացնոր պլաններն են: Նա ռուսներին կասի, լավ ես կորցրի Ուկրաինան, սակայն ես մեծացրի Ռուսաստանի տարածքը: Պուտինի պլաններին խոչընդոտելու համար պետք է աշխատել Ղրիմի հասարակության հետ՝ ցրելու համար ռուսական քարոզչությունը»: