Բաժիններ՝

Օլանդն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Այս մասին նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում: Հեռախոսազրույցի ժամանակ Օլանդն ընդգծել է իշխանության խաղաղ փոխանցման անհրաժեշտությունը և կարևորել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը:

Օլանդի խոսքերով՝ քաղաքական ուժերի լայն ներգրավվածությամբ ուկրաինական կառավարության ձևավորումը պետք է նպաստի նախագահական ընտրությունների կազմակերպմանն ու անհրաժեշտ բարեփոխումների անցկացմանը.

«Ամեն ինչ պետք է արվի նրա համար, որ Ուկրաինայի համար այս ծանր ժամանակաշրջանում ցուցաբերվի ֆինանսական օգնություն, որը կօգնի արդիականացնել երկրի տնտեսությունը: ԵՄ-ն ու Ռուսաստանը պետք է աշխատեն այդ ուղղությամբ»:

Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններն Ուկրաինայի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս