Բաժիններ՝

Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունների ընտրական կամպանիան մեկնարկում է վաղը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում վաղաժամ նախագահական ընտրությունների ընտրական կամպանիան մեկնարկում է վաղը: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ընտրական կամպանիան մեկնարկում է ավտոմատ կերպ՝ ելնելով նրանից, որ Գերագույն ռադան փետրվարի 22-ին վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացման ժամկետ է սահմանել մայիսի 25-ը. «Դրա համար էլ ԿԸՀ-ն իր այսօրվա նիստում համապատասխան հայտարարություն չի անի ընտրական կամպանիայի սկսվելու մասին»:

Արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցում հիմնական խնդիրը հարցի ֆինանսական կողմն է: ԿԸՀ-ի հաշվարկներով՝ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է 1.5 միլիարդ գրիվնա (167.600.000 դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս