Բաժիններ՝

Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերն Անկարայում քննարկելու են համագործակցության հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցելու են միջազգային միջոցառումների: Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Փետրվարի 25-28-ին Օդեսայում (Ուկրաինա) Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցելու են Sea Breeze-2014 զորավարժությունների պլանավորման ամփոփիչ կոնֆերանսին:

Բացի այդ, Ադրբեջան-Թուրքիան երկկողմ համագործակցության ծրագրով փետրվարի 26-28-ին Անկարայում (Թուրքիա) անցկացվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի համագործակցության նիստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս