Բաժիններ՝

Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանը հետ է կանչվել Մոսկվա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը խորհրդակցության նպատակով իր մոտ է կանչել Ուկրաինայում իր դեսպան Միխայիլ Զուրաբովին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի սրման հետ:

Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում: Դրանում ընդգծվում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պահանջում է բազմակողմ վերլուծություն, ինչի համար էլ որոշվել է խորհրդակցության կանչել Ուկրաինայում երկրի դեսպանին:

Նշվում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ քվեարկել է Ուկրաինայի նախագահի լիազորությունները խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին հատկացնելու օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս