Բաժիններ՝

Ամերիկյան բանակի թվակազմը կարող է նվազեցվել մինչև 1940 թվականի մակարդակի. The New York Times

Ամերիկյան The New York Times  թերթի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը պլանավորել է ամերիկյան բանակի թվակազմը կրճատել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի մակարդակի: Այս մասին թերթին հայտնել են Պենտագոնում նրա աղբյուրները:

Ամերիկյան զինված ուժերին ֆինանսավորելու նոր պլանի համաձայն, որը Հեյգելը պլանավորել է ներկայացնել այսօր, ամերիկյան զորքերի թվակազմը մի քանի տարվա ընթացքում նվազեցվելու է մինչև 440.000-ի: Թերթն ընդգծում է, որ եթե դա տեղի ունենա, ապա ամերիկյան բանակի թվակազմը կդառնա ամենափոքրը՝ սկսած 1940 թվականից:

Բացի այդ, Պենտագոնը պլանավորել է հրաժարվել ռեակտիվ մի շարք ինքնաթիռներից: Դա մասնավորապես վերաբերում է A-10 գրոհիչ և U-2 հետախուզական ինքնաթիռներին: Ընդ որում, հավելյալ բյուջեն կհատկացվի F-35 կործանիչների գնմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս