ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինայի նոր կառավարությանը հատկացնել 20 միլիարդ եվրո
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինայի նոր կառավարությանը հատկացնել 20 միլիարդ եվրո՝ բարեփոխումներ անցկացնելու համար: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկը.
«Իմ համոզմամբ՝ Ուկրաինայում նոր կառավարության ձևավորումից հետո ԵՄ-ը կարող է անհապաղ հատկացնել աջակցության 20 միլիարդ եվրո, որպեսզի երկիրը փրկի դեֆոլթից: ԵՄ-ի օգնությունը կուղղվի երկրի ապագայի համար տնտեսական լավ պայմանների ձևավորմանը և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը»:
Բրոկը հույս է հայտնել, որ շուտով Ուկրաինայում կձևավորվի նոր կառավարություն, որը կիրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ: