Ուկրաինայի խորհրդարանի նախագահը հրաժարական է ներկայացրել
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/download15.jpg)
ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին:
Նրա խոսքերով` Ռիբակը հրաժարական ներկայացնելիս վկայակոչել է իր առողջական վատ վիճակը: Բացի այդ, հրաժարականի դիմում է գրել նաև փոխխոսնակ Կալետնիկը: Պատգամավորները մտադիր են այսօր հաստատել խորհրդարանի նոր ղեկավարներին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռեգիոնների կուսակցությունը հայտարարել էր, որ պատրաստ է խորհրդարանում վերածվել ընդդիմության: