Ուկրաինայի կառավարությունը գործում է անձամբ Վլադիմիր Պուտինի հրամանով. Սաակաշվիլի

Ուկրաինական «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի արյունալի իրադարձությունների սցենարի գլխավոր հեղինակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է:

Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ Պուտինը նույն կերպ փորձում է «նվաճել» Ուկրաինան, ինչպես որ փորձել է Վրաստանի պարագայում. «Ուկրաինայի կառավարությունը գործում է անձամբ Վլադիմիր Պուտինի հրամանով, ես այս հարցում այլ կարծիք չունեմ: Մեկ շաբաթ առաջ Պուտինը 2 միլիարդ դոլար տվեց Յանուկովիչին, ինչը նշանակում է, որ նա գնել է Ուկրաինայի մայրաքաղաքում ցուցարարներին բռնի ցրելու իրավունքը:

Ես քաջ գիտեմ Պուտինին, և գիտեմ, թե նա ինչի է ունակ գնալու: Ուկրաինայի իշխանությունները նրան հանձնել են որոշում կայացնելու իրավունքը: Այդ մասին է վկայում Գլխավոր շտաբի պետի հրաժարականը և տվյալ պաշտոնում այնպիսի մարդու նշանակումը, որին Պուտինն ավելի շատ է վստահում:

Ռուսաստանը չի ցանկանում տեսնել առանց կոռուպցիայի, բռնությունների ու ապօրինությունների Ուկրաինա: Ազատ, ժողովրդավարական ու զարգացած Ուկրաինան ուղիղ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, քանի որ հենց ռուսները տեսնեն Ուկրաինայի հաջողությունները, Պուտինին կսպառնա նույն վտանգը, ինչը որ տեսնում ենք Յանուկովիչի պարագայում»:

Տեսանյութեր

Լրահոս