Բաժիններ՝

«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները տապալեցին համաժողովը (լրացված)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Երևանում ընթացող Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ դահլիճ ներխուժեցին «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները և փորձեցին խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքը: Այդ ժամանակ համաժողովի բացմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և միջազգային կառույցների ղեկավարներն արդեն հեռացել էին: Շարժման անդամներին դուրս հրավիրեցին դահլիճից, նրանք պահանջում էին բացատրել, թե ինչու հանրությունը տեղյակ չէ համաժողովի մասին և հայտարարոմ էին, թե հանրության մեծ մասը դեմ է բարեփոխումներին, «օրենքը հակասահմանադրական է» և այլն: Քիչ անց շարժման անդամները՝ դրոշները ձեռքերին կրկին ներս մտան համաժողովի դահլիճ և ըստ էության՝ տապալեցին այն։ Համաժողովի կազմակերպիչները ժամկետից շուտ ավարտված համարեցին այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս