Ուկրաինայում վերջին բախումների հետևանքով զոհերի քանակը հասել է 77-ի
ZN.UA-ի փոխանցմամբ՝ փետրվարի 21-ին ժամը 00.00-ի դրությամբ, փետրվարի 18-ից ժամը 10.20-ից սկսած բախումների հետևանքով զոհվել է 77 մարդ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջին դիմակայության սկսվելուց հետո ընդհանուր առմամբ բժիշկների օգնությանն է դիմել 577 մարդ, որոնցից 369-ին հոսպիտալացրել են: Երեկ բուժօգնության է դիմել 132 մարդ, որոնցից 82-ին հոսպիտալացրել են: