Իրանը վերջին 4 տարում առաջին անգամ կրճատել է բարձր հարստացված ուրանի պաշարները. ԱԷՄԳ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը վերջին ամիսներին լրջորեն կրճատել է բարձր հարստացված ուրանի պաշարները: Այս մասին նշված է ԱԷՄԳ-ի հերթական զեկույցում: Փաստաթղթում ընդգծվում է, որ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները վերջին 4 տարում առաջին անգամ են նվազել:
Բացի այդ, ԱԷՄԳ-ի փորձագետները հաստատել են, որ Թեհրանը կատարում է նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Ժնևում «Վեցյակի» հետ ձեռք բերված գործողությունների համատեղ պլանով ստանձնած պարտավորությունները: Երեկ ավարտվել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը:
Դրա ժամանակ կողմերը համաձայնեցրել են այն թեմաներն ու աշխատանքների գրաֆիկը, որոնք անհրաժեշտ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրելու համար: