Վարդան Պետրոսյանի գործը քննելու է դատավոր Վաղինակ Մկրտչյանը

Վարդան Պետրոսյանի գործը քննելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը: Ինչպես հայտնեց Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, քրեական գործը կքննվի Աբովյանի նստավայրում: Նշենք, որ փետրվարի 18-ին  վերահսկողություն իրականացնող դատախազը քրեական գործն ուղարկել էր դատարան:

Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ (ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մաս): 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-երևան ավտոճանապարհին բախվել էին «BMW» և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները: Ավտովթարի արդյունքում Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին, Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Վ. Պետրոսյանը կալանավորված է:

Տեսանյութեր

Լրահոս