Էրդողանն ու Օբաման վերջին ավելի քան կես տարում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

Թուրքական Hürriyet ‎թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջին կես տարում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ:

Նշվում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները որոշակիորեն սրվել էին նախորդ տարվա ամռանը «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների ժամանակ, ինչը ևս մեկ անգամ տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն գործողությունից հետո:

Վերջին 6 ամիս և 10 օրվա ընթացքում տեղի ունեցած առաջին հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ու Օբաման քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների հարցը, Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի ու Իսրայելի հարցերը:

Մասնավորապես, խոսք է գնացել Սիրիական հակամարտության կարգավորման, Իրաքում Բաղդադի ու Էրբիլի միջև ձեռք բերված էներգետիկ պայմանավորվածության, Կիպրոսում հակամարտող կողմերի միջև վերսկսված բանակցային գործընթացի և թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման մասին:

Տեսանյութեր

Լրահոս