Բաժիններ՝

Ա. Տիգրանյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել Շտապբուժօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Ըստ« Հրապարակում» զետեղված տեղեկատվության Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահներից մեկը` Արտյոմը, օրերս դանակահարել է իր հորեղբորորդուն` Արմեն Տիգրանյանին: Վերջինս, նույն աղբյուրի համաձայն, քաղաքում գող Սուրո մականունով հայտնի անձնավորության շնապահն է: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո տուժողը հայտարարել է, որ դա ինքնավնասում է եղել: Գյումրու Բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Գաբրիել Հակոբյանի խոսքերով, 35-ամյա քաղաքացի Արմեն Տիգրանյանը փետրվարի 18-ին ժամը 21-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել Շտապբուժօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս