Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի արտգործնախարարները Կիևում բանակցում են ընդդիմության հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Ռադոլսավ Սիկորսկին այսօր առավոտյան ժամանել են Կիև:
Ներկա դրությամբ նրանք բանակցություններ են վարում ուկրաինական ընդդիմության հետ: Այդ մասին նշված է Գերմանիայի ԱԳՆ-ի Twitter-յան պաշտոնական էջում:
Այցից առաջ Ֆաբիուսը հայտարարել էր, որ ԵՄ-ը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ, և որ իրենք մեկնում եմ Կիև՝ թարմ տեղեկատվություն հավաքելու համար, որպեսզի ավելի ուշ այն ներկայացնեն այսօր կայանալիք ԵՄ-ի Խորհրդի նիստում: