Էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերն այսօր ժամանում է Վրաստան
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերն այսօր ժամանում է Վրաստան: Այցից առաջ Օթթինգերը հայտարարել է, որ աջակցում է ԵՄ-ի հետ Վրաստանի՝ որպես եվրոպական երկրի մերձեցմանը, ինչպես նաև կողմ է ԵՄ-ին նրա անդամակցությանը:
Օթինգերը դրական է գնահատել Վրաստանի կառավարության ակտիվ ջանքերը՝ կապված արևմտյան գործընկերների հետ բազմաթիվ այցեր ու հանդիպումներ իրականացնելու հետ, որոնք ուղղված են եվրաատլանտյան կառույցների հետ մերձեցմանը:
Օթթինգերը Թբիլիսիում մասնակցելու է միջազգային էներգետիկ կոնֆերանսի: Օթթինգերի վրացական այցը կավարտվի փետրվարի 21-ին: