Բաժիններ՝

Կիևի Արհմիությունների տանը 40-50 մարդ է ողջ-ողջ այրվել. Սոբոլև

Կիևի Արհմիությունների տանը փետրվարի 19-ի գիշերը 40-50 մարդ է ողջ-ողջ այրվել: Այդ մասին РБК-Украина-ին հայտնել է  «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավարի տեղակալ Սերգեյ Սոբոլևը:

«Մեզ մոտ տեղեկությունը ժամ առ ժամ փոխվում է, հիմա հիվանդանոցներից ստացված ցուցակների համաձայն`  40-50 մարդ արդեն զոհվել է»,-ասել է պատգամավորը:

Խոսքը այն  վիրավորների մասին է, ովքեր գտնվել են Արհմիությունների տանը և չեն կարողացել տեղաշարժվել:  «Մենք չգիտենք, թե մինչև հիմա  քանի մարդ է ողջ-ողջ այրվել, երբ այդտեղ ուժայինները նռնակներ են նետել: Դա դիտավորյալ և ծայրահեղ դաժան օպերացիա էր: Չէ՞ որ այնտեղ վիրավորներ էին, ովքեր չէին կարող տեղաշարժվել: Այդ պահին ավելի քան 100 վիրավոր է եղել շենքում: Մենք անգամ կոնկրետ մարդկանց ազգանուններ չգիտենք, այդ պատճառով էլ նույնիսկ նրանց անվանացուցակները չենք կարող կազմել»,- հայտարարել է նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս