«Էդպես չի լինում, որ բարեփոխումից դժգոհողներ չլինեն». Վահրամ Ավանեսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում տեսակետ հայտնեց, որ հանրության 80 տոկոսը դեմ է կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրմանը: 168.am-ն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այդ դեպքում, հասարակության կամքին հակառակ, պարտադրում այս համակարգը: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ես կարող եմ հետևյալը ասել,՝ հանրապետության նախագահը մանրամասն, հանգամանալից ներկայացրել է խնդիրը: Նման տեսակի բոլոր բարեփոխումները հաճախ ունենում են լուրջ անցնելու ճանապարհ, լինում են անպայման փորձեր՝ ներկայացնելու բարեփոխումները վատ տեսքով: Բայց եթե այդ բարեփոխումներին չլինի շատ լուրջ կամք, ապա դրանք կարող են իսկապես պրավալի ենթարկվել: Էդպես չի լինում, որ բարեփոխումից դժգոհողներ չլինեն, դա բացառվում է»: Մեր դիտարկմանը, թե չե՞ք կարծում, որ 80 տոկոս մեծ թիվ է, նախարարն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ, այդ 80 տոկոսի… իրականում չգիտեմ՝ այդ 80 տոկոսը դժգո՞հ է: Տվյալ դեպքում բարեփոխումների հիմնարար, լրջագույն պրոբլեմներից մեկն այն է, որ այո, կատարվում է մի բան, որն այսօրվա սպառման փոխարեն, առաջարկվում է ապագայի սպառում»:

Տեսանյութեր

Լրահոս