Բաժիններ՝

Մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գյանջայում (Գանձակ) մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:

Նրա հաղորդմամբ՝ հանդիպումը մեկնարկել է արտգործնախարարների առանձին հանդիպումներով, որոնց ավարտից հետո այն կշարունակվի ընդլայնված կազմով: Հանդիպումից հետո կազմակերպվելու է մամուլի ասուլիս: Այսօր տեղի է ունենալու նաև Գյանջայում Վրաստանի հյուպատոսության նոր շենքի բացման արարողակարգը, որին կմասնակցեն արտգործնախարարները:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր են ժամանել Ադրբեջան: Ներկա դրությամբ ընթանում է Դավութօղլուի ու Մամեդյարովի հանդիպումը, որն անցնում է դռնփակ պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս