Բաժիններ՝

Վենեսուելայում ընդդիմադիր առաջնորդ Լոպեսը հանձնվել է իշխանություններին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդներից Լեպոլդո Լոպեսը երեկ հանձնվել է իրավապահ մարմինների աշխատակիցներին: Այս մասին հայտնել են ականատեսները:

Լոպեսը երեկ ցերեկը Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ դիմել է իր կողմնակցներին, ինչից հետո հանձնվել է իրեն սպասող իրավապահներին: Վերջիններս նրան նստեցրել են զրահապատ ավտոմեքենա և հեռացրել են հանրահավաքի վայրից:

Դրանից հետո Կարակասի տարբեր հատվածներում սկսվել են Լոպեսին աջակցելու ակցիաներ, որոնց մասնակցել են մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ: Ցուցարարների ու ոստիկանների բախման մասին չի հաղորդվել, սակայն Կարակասի մի շարք թաղամասերում բողոքի ակցիաների պատճառով կաթվածահար է եղել տրանսպորտի տեղաշարժը:

Վենեսուելայի իշխանությունները Լոպեսին մեղադրում են փետրվարի 12-ին Կարակասում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Այն ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև գրանցված բախումների հետևանքով զոհվել էր 3 և վիրավորվել էր մոտ 60 մարդ:

Կարակասում անկարգությունները սկսվեցին ուսանողական հանրահավաքների մասնակիցների կալանավորումից հետո, որոնք փետրվարի սկզբից շարունակվոմ են Վենեսուելայի տարբեր շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս