Բաժիններ՝

Սիլվիո Բեռլուսկոնին պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պաշտոնապես ամուսնալուծվել է Վերոնիկա Լարիոյից, որի հետ նա համատեղ ապրել է ավելի քան 23 տարի: Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները:

Նրանց հաղորդմամբ՝ զույգը դեռ պետք է համաձայնեցնի ամուսնալուծության պայմանները: Դա մասնավորապես վերաբերում է ամսական վճարումներին, որոնք պետք է ստանա Լարիոն: Բեռլուսկոնին Լարիոյի հետ ամուսնացել է 1990 թվականին: Լարիոն Բեռլուսկոնիին պարգևել է երեք զավակ:

Այժմ 77-ամյա Բեռլուսկոնիի ընկերուհին է համարվում Նեապոլի 29-ամյա բնակիչ Ֆրանչեսկա Պասկալեն, ով նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարել էր, որ մտադիր է ամուսնանալ Բեռլուսկոնիի հետ և որ սպասում է այդ հարցում նրա վերջնական պատասխանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս