Բաժիններ՝

Փետրվարի 21-ին առաջին AWACS-ը կհամալրի Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմը

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան 10 տարուց ավելի ժամկետով սպասել է AWACS հետախուզական ինքնաթիռների ժամանմանը, որոնցից առաջինը վերջապես ստացվել է այս տարի: Ուրբաթ Քոնիայի ավիաբազայում տեղի կունենա առաջին AWACS-ի հանձնումը Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Հանդիսավոր արարողակարգին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Էրդողանը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը: Դրանով իսկ Թուրքիան կհայտնվի AWACS ունեցող երկրների թվում:

Նշվում է, որ AWACS-ներ արտադրող ամերիկյան Boeing ընկերությունն այս տարի թուրքական կողմին կհանձնի ևս երկու AWACS: Թուրքիան այդ ինքնաթիռների մատակարարումն ուշացնելու համար Boeing-ին տոգանել է 183 միլիոն դոլարով, սակայն ընդգծել է, որ Boeing-ն այդ գումարը կարող է փոխհատուցել ծառայությունների մատուցման ավելացմամբ:

Մասնավորապես, Թուրքիայի ՊՆ-ը Boeing-ին առաջարկել է տեխնիկական աջակցության ժամկետը սկզբնական շրջանում պլանավորված 2 տարուց հասցնել մինչև 5 տարվա, ինչպես նաև մատակարարել 32 միլիոն դոլարի պահեստամասեր: 2003 թվականի հուլիսին կնքված պայմանագրով Boeing-ը պետք է Թուրքիային 4 հատ AWACS մատակարարեր մինչև 2008 թվականը, մինչդեռ առաջին ինքնաթիռը փորձարկումների համար Թուրքիա է ժամանել միայն այս տարվա հունվարի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս