Ամերիկյան ռազմանավը թուրքական նավահանգիստ մտնելիս խրվել է ծանծաղուտում
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Taylor հրթիռակիր ֆրեգատոը Սև ծովում թուրքական Սամսուն քաղաքի նավահանգիստ մտնելիս խրվել է ծանծաղուտի մեջ: Ամերիկյան ռազմանավը պետք է թուրքական նավահանգստում համալրեր իր վառելիքային պաշարները:
Ռազմանավի անձնակազմը բաղկացած է մոտ 200 մարդուց: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ամերիկացի ծովայինների խոսքերով՝ ներկայումս տարվում է հետաքննություն տեղի ունեցած կապակցությամբ: Նախնական տվյալներով՝ ծանծաղուտում հայտնվելու հետևանքով վնասվել են ռազմանավի շարժիչային պտուտակները, սակայն նավի կորպուսը չի վնասվել: